Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետը, Սուրեն Ռաֆիկի Թորոսյանի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 2650 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի 37-րդ փողոցի թիվ 12 հասցեում Սուրեն Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին հարակից Խնձորեսկ գյուղի 37-րդ փողոց թիվ 12/1 հասցեի /վկայական N08102019-09-0027/ բնակավայրերի այլ հողերից 0.0301հա հողատարածքը տնամերձ հողամասի ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով, օտարել Սուրեն Ռաֆիկի Թորոսյանին:
2. Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|