Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ կետով, 594-րդ հոդվածի կանոններով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի որոշման քվեարկության արդյունքներով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 8 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գ. Տաթևացու փողոց թիվ 4/3 հասցեում գտնվող Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող 0.0018հա հողատարածքի վրա առկա 16,2քմ մակերեսով շինությունը, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել Գորիս համայնքի սեփականություն:
- Սույն որոշման 1-ին կետով համայնքային սեփականություն ճանաչված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո, այն անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել խորհրդային տարիներց շինությունը օգտագործող Գարիկ Լևոնյանին:
- Սահմանել, որ Նվիրառուն պարտավոր է վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ բնակավայրերի խառը կառուցապատման 0,0018 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|