Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին և Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 8-9 կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվական իդեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին և N 1920 և 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումներով, հիմք ընդունելով Գորիս քաղաքի գլխավոր հատակագիծը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում կատարվող փոփոխությունը և համայնքի վարչական տարածքում գտնվող Գորիսի <<Զանգեր>> անվանյալ տարածում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակութան, այլ հողատեսք գործառնական նշանակությամբ 0.1375հա այլ հողատեսքը /ծածկագիր 09-003-0336/ փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` <<հասարակական կառուցապատման>> գործառնական նշանակությամբ, սպասարկման տաղավարներ և հանգստի գոտի կառուցելու համար:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |