Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 8-9 կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2017թ. մարտի 17-ի N 25 դրական եզրակացությանը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում կատարվող փոփոխությունները և համայնքային սեփականություն հանդիսացող 0.37991 հեկտար, այդ թվում՝ ա/ բնակավայրերի նպատակային նշանակության հողերից 0.17795 հեկտար բնակելի կառուցապատման հողամաս. բ/ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 0.20196 հեկտար այլ հողատեսքերից հողամաս. փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` <<էներգետիկայի օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ՝ ջրատնտեսական օբյեկտների /ՕԿՋ-ներ/ շահագործման համար: 2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|