Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-80-րդ հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- 2023 թվականին բաց մրցույթով, Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Ակներ գյուղի 15-րդ փողոցի թիվ 21/1 հասցեում գտնվող 0,02839հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկ. 09-024-0554-0002), տրամադրել կառուցապատման իրավունքով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 500 ՀՀ դրամ, 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ պահեստ կառուցելու նպատակով:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|