Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին>> 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի հրահանգի 9-րդ կետի 5) ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի վարչական տարածքում գտնվող հասարակական կառուցապատման 26.1քմ /ծածկ. 09-045-0077/, 114.8քմ /ծածկ. 09-0450077/հասարակական հողատարածքը, 180քմ/ ծածկ. 09-045-0077/ հասարակական հողատարածքը և տարածքի վրա կառուցված 360քմ արտաքին մակերեսով երկհարկանի վերանորոգման կետը, 280.9քմ /ծածկ. 09-045-0077/ հասարակական հողատարածքը և 280,9քմ արտաքին մակերեսով երկրորդական հումքի ընդունման կետը, 74.4քմ /ծածկ. 09-045-0077/ հասարակական հողատարածքը տարածքի վրա կառուցված 27,6քմ արտաքին չափերով պահակատունը, 827.2քմ /ծածկ.09-045-0076/ մակերեսներով համայնքային սեփականություն հանդիսացող և որպես <<անհայտ>> քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերի հետ կապված անճշտության ուղղման համար, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել Գորիս համայնքի սեփականություն:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|