Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով <<Գորիսի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն>> հասարակական կազմակերպության նախագահ 2018 թվականի դեկտեմբերի 4-ի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1.ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ. 1135304, կոդ.համ 09-003.2-1) 3-րդ հարկից (համաձայն սխեմայի) անհատույց օգտագործման նպատակով, աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, <<Գորիսի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն>> հասարակական կազմակերպությանը տրամադրել 46 քմ ընդհանուր մակերեսով 1 սենյակ՝ 4 /չորս/ տարի ժամկետով:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |