Այսօր: Ուրբաթ, 17 Հունվարի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 4
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
2018Թ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՇԱԿՎԱԾ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի, 4-րդ, 7-րդ, 9-րդ կետերով, 18-րդ հոդվածի 4-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 29.12.2016թ. № 1256-Ա ՀՀ 2018թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին որոշմամբ հաստատված՝ տեղական ինքնակառավարման մարմիններին պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ հատկացնելու կարգը

1.Հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով համայնքապետարանի կողմից մշակված համայնքի սոցիալական զարգացմանն ուղղված՝ «Դիտակետի և հարակից ճանապարհի վերակառուցում», «Մշակույթի տան հարակից ճեմուղու բարեկարգում», «Կենտրոնական հրապարակի հարող տարածքի բարեկարգում / Գավառագիտական թանգարանի հարակից այգի/» ծրագրերը և 2018թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը՝ համաձայն № 1, № 2,  №3 հավելվածների:

2,Բյուջետային ֆինանսավորման հայտերը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ գնահատման և պետական նպատակային հատկացումներ ստանալու նպատակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(113.00 Կբ) Հավելված 1
(115.00 Կբ) Հավելված 2
(119.50 Կբ) Հավելված 3
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner