Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Հաստատել ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրութան մեջ 2-ի 2.2.կետում ավելացրած է) և ը) ենթակետերը`
է) կանաչապատման աշխատանքների իրականացում
ը) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |