Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասինե ՀՀ օրենքի 18-րդ, 90-րդ և <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 36-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի>> շրջանակներում Գորիս քաղաքի արոտավայրերի ջրարբիացման, բաքի տեղադրման և ճանապարհի բարելավման աշխատանքների կատարման համար համաներդրումը ապահովելու նպատակով, Գորիս համայնքի 2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 1.663.850 (մեկ միլիոն վեց հարյուր վաթսուներեք հազար ութ հարյուր հիսուն ) ՀՀ դրամ: |