Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ, 30-րդ և 35-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի կանոններով, հիմք ընդունելով Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 6/22 հասցեի բնակիչ Արմեն Ղազարյանի 27.0.2019թ. թիվ 1547 դիմումը և համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականությունը համարվող Գետափնյա փողոցի 6-րդ շենքի թիվ 22 հասցեի 48,3քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 17062019-09-0026 վկայական) սեփականության իրավունքով անհատույց նվիրատվության կարգով օտարել (նվիրել) Արմեն Ղազարյանին։
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|