Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 90-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի Հանրապետության <<Բյուջետային համակարգի մասին>> օրենքի 29-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 25-ի թիվ 36-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի <<Վերիշենի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 07.03.2017թ. դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի <<Վերիշենի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը Գորիս համայնքի 2017թ-ի բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրել 240 000 /երկու հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ՝ որպես ֆինանսական աջակցություն: |