Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդկետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդև 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 01.06.2006թ. թիվ 1053-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկությամբ կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում գտնվող Սյունիքի փողոցի 177 բնակելի շենքերի հարևանությամբ նախատեսել 100քմ հողատարածք՝ առանց մրցույթի, յուրաքանչյուրին մինչև 20քմ հողատարածք կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակներ կառուցելու համար՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի խառը կառուցապատման գոտում գտնվող Սյունիքի փողոցի 14 բնակելի շենքերի հարևանությամբ նախատեսել 40.0քմ հողատարածք՝ առանց մրցույթի, յուրաքանչյուրին մինչև 20քմ հողատարածք կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակներ կառուցելու համար՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ հողերից Սյունիքի փողոցի 138 բնակելի շենքերի հարևանությամբ նախատեսել 20,0քմ հողատարածք՝ առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակ կառուցելու համար՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի այ լհողերից Վ.Մամիկոնյան փողոցի 168 բնակելի շենքերի հարևանությամբ նախատեսել 240.0քմ հողատարածք՝ առանց մրցույթի, յուրաքանչյուրին մինչև 20քմ հողատարածք կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակներ կառուցելու համար՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ հողերից Գալստյան փողոցի թիվ 62 բնակելի շենքերի հարևանությամբ նախատեսել 200.0քմ հողատարածք՝ առանց մրցույթի, յուրաքանչյուրին մինչև 20քմ հողատարածք կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակներ կառուցելու համար՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Սևյան 1-ին նրբ.3-րդ բնակելի շենքերի հարևանությամբ նախատեսել 119քմ հողատարածք՝ առանց մրցույթի, յուրաքանչյուրին մինչև 20քմ հողատարածք կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակներկառուցելու համար՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|