Այսօր: Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2024թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 06
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՎԵՐԻՇԵՆ ԳՅՈՒՂԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը

1.2023 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասը. 1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,10564հա հողամասը (ծածկ. 09-0960107-0014), բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:

2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասի աճուրդի կազմակերպումը և իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.27 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner