Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ կետով, համաձայն Գորիս քաղաքի գլխավոր հատակագիծի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի ՙՙՀՀ համայնքների /բնակավայրերի/ գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. մայիսի 2-ի N609-Ն ու 2010թ. մարտի 4-ի N208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին՚՚ N1920-Ն որոշման, <<Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին>> 27.02.2006թ. ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2006թ. Նոյեմբերի 23-ի թիվ 1910-Ն որոշմամբ հաստատված կարգի և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկությամբ կողմ՝ 11, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- Հաստատել Գորիս քաղաքի գլխավոր հատակագծում կատարվող փոփոխությունը և նոր գերեզմանատեղիի համար հատկացվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 5հա վարելահողը փոխել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` <<կոմունալ ենթակառուցվածքների>> գործառնական նշանակությամբ:
- համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով դիմողի ցանկությամբ մեկ գերեզմանատեղի համար տրամադրել 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x1.0 մետր չափերով), իսկ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար` 12.0 քառակուսի մետր հողատարածք
- համայնքային գերեզմանատներում ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար վճարովի հատկացվող հողատարածքի չափը սահմանել 6.0 քառ. մետր, 1քմ հողատարածքի գինը սահմանելով 1000 ՀՀ դրամ:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը |