Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63 –րդ, 66-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34, 34.2, 35.դ) կետերը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, ՀՀ կառավարություն 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 13-րդ կետի բ/ ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 5/8 հասցեում համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի խառը կառուցապատման 46,6քմ հողատարածքը և հողատարածքում կառուցված 46,6քմարտաքին /40,4քմ ներքին/ մակերեսով շինությունը/ավտոտնակը/ /1քմ շինության գինը` 1100դրամ/ /վկայական N03082017-09-0023/ օտարել Խաչիկ Հայրապետյանին , շինության տակ գտնվող 1քմ հողի գինը` 810 դրամ:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|