Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 143 հոդվածի 8-9 կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման,հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1918 և հիմք ընդունելով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 13.08.2001թ. N599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 2020 թվականի հուլիսի 1-ի N79 դրական եզրակացությունը, Հայկ Բաղդասարյանի լիազորած անձ Հրայր Բաղդասարյանի դիմումը հիմք ընդունելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում գտնվող Հայկ Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 0.555 հա /Վկ. 07082019-09-0036/փողադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման այլ արտադրական օբյեկտների հողերի կատեգորիա, «արդյունաբերական օբյեկտների հողեր» գործառնական նշանակությամբ՝ արտադրական համալիրի կառուցման և սպասարկման նպատակով:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|