Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի հիմք ընդունելով 2010 թվականի հուլիսի 19-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը, կառուցապատման իրավունք ունեցող անձ Ռուբիկ Տատինցյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1.2010 թվականի հուլիսի 19-ին կնքված, Մաշտոցի 146 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 60,0քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի (գրանցված սեղանամատյան թիվ 1338) գործողության ժամկետը երկարաձգել մինչև 20--- թվականի --------ը։
2.Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել համաձայնագիր՝ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին։ |