Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցի 21/1 հասցեի տարածքը ուղղակի վաճառքով Վաղթանգ Ղուլունցին օտարելու մասին» թիվ 117-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1. Որոշման վերնագրում «Վաղթանգ» բառը փոխարինել «Վախթանգ» բառով: 2. Որոշման 1-ին կետում «Վաղթանգ» բառը փոխարինել «Վախթանգ» բառով: |