Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76 հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հողերից՝ բաց մրցույթով, կառուցապատման իրավունքով տրամադրել հետևյալ հողամասերը.
1.1 Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 10/14 հասցեում գտնվող 314.84քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը (վկ. ծածկ. 09-003-0263-0038) տրամադրել վարձակալությամբ, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով տարեկան 200 /երկու հարյուր/ ՀՀ դրամ, 10 /տասը/ տարի ժամկետով՝ ջերմոցային տնտեսությամբ զբաղվելու նպատակով:
1.2 Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Գ. Արզումանյան փողոց թիվ 28/4/2 հասցեում գտնվող 1079,0քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը (վկ. ծածկ. 09-003-0003-0232) տրամադրել վարձակալությամբ, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով տարեկան 150 /մեկ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, 10 /տասը/ տարի ժամկետով՝ հանգստի գոտի կառուցելու նպատակով:
1.3 Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Որոտան գյուղի 4-րդ փողոց թիվ 14 հասցեում գտնվող 0.47574հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը (վկ. ծածկ. 09-077-0008-0067) տրամադրել վարձակալությամբ, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով տարեկան 4 /չորս/ ՀՀ դրամ, 10 /տասը/ տարի ժամկետով՝ ջերմոցային տնտեսությամբ զբաղվելու նպատակով:
1.4 Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Որոտան գյուղի 1-ին փողոց թիվ 16 հասցեում գտնվող 3.82737հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը (վկ. ծածկ. 09-077-0007-0080) տրամադրել վարձակալությամբ, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով տարեկան 4 /չորս/ ՀՀ դրամ, 10 /տասը/ տարի ժամկետով՝ ջերմոցային տնտեսությամբ զբաղվելու նպատակով:
1.5 Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Որոտան գյուղի 2-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող 1.34852հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը (վկ. ծածկ. 09-077-0006-0040) տրամադրել վարձակալությամբ, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով տարեկան 4 /չորս/ ՀՀ դրամ, 10 /տասը/ տարի ժամկետով՝ ջերմոցային տնտեսությամբ զբաղվելու նպատակով:
1.6 Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Որոտան գյուղի 1-ին փողոց թիվ 22 հասցեում գտնվող 0,05863հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը (վկ. ծածկ. 09-077-0003-0002) տրամադրել վարձակալությամբ, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով տարեկան 4 /չորս/ ՀՀ դրամ, 10 /տասը/ տարի ժամկետով՝ ջերմոցային տնտեսությամբ զբաղվելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |