Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Բարձրավան գյուղի բնակիչ Էդիկ Լազրի Հովհաննիսյանի դիմում-խնդրանքը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Բարձրավան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, Էդիկ Լազրի Հովհաննիսյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողերից 0.5 հեկտար վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 09-021-0104-0046) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<հասարակական կառուցապատման>> գործառնական նշանակությամբ, հանգստի գոտի հիմնելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|