Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 10, դեմ 0, ձեռնպահ՝0 1. Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում առաջարկվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական այլ հողատեսք նշանակության հողերից 0.2500 հեկտարը /ծածկ. 09-045-0103/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիա՝ «գյուղարտադրական օբյեկտներ» գործառնական նշանակությամբ՝ սպանդանոց կառուցելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ:
|