Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով <<Ատլանտ>> ՀԿ-ի 15.01.2018թ. թիվ 1/18 գրությունը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասում գտնվող թիվ 7 ՆՈՒՀ-ի շենքից (վկ.` 09-003-0-1, կադ. համ.` 1102873) 1-ին և 2-րդ հարկերից (համաձայն սխեմայի) 261,4քմ ընդհանուր մակերեսով տարածք անհատույց օգտագործման տրամադրել <<Ատլանտ>> ՀԿ-ին, 5/հինգ/ տարի ժամկետով:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|