Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16) կետով, 43 հոդվածի առաջին մասի 3)-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածի կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 5)-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 11, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Խնձորեսկ գյուղում գտնվող 2.0հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել բռնադատված Գարեգին Բալաչունցին՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|