Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի հունիսի 1 թիվ 1053-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի թիվ 51-Ն որոշումներով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն գյուղում գտնվող Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող 0,23589հա հողատարածքի (կադաստրային ծածկագիր՝ 09-096-0244-0001) վրա առկա 143,4քմ ընդհանուր մակերեսով շինությունները (ջրավազան), որոնք ներառված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի թիվ 51-Ն որոշմամբ հաստատված համայնքային գույքի ցանկում և նշված գույքի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել Գորիս համայնքի սեփականություն:
- Սույն որոշման 1-ին կետով համայնքային սեփականություն ճանաչված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո, այն ներառել համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի ցանկում:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|