Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 15-րդ կետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ 10, դեմ 0, ձեռնպահ՝ 0 Տալ համաձայնություն՝
1.«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի և «Ֆուտբոլ Դեվելոփմենթ Արցախ-Գորիս» հիմնադրամի հետ համատեղ «Գորիս Ֆուտբոլ Դեվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» Գորիս համայնքի ղեկավարի 2019 թվականի օգոստոսի 8-ի որոշմանը: 2. «Ֆուտբոլ Դեվելոփմենթ Արցախ-Գորիս» հիմնադրամի հետ համատեղ ստեղծել «Գորիս Ֆուտբոլ Դեվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերություն: 3. Գորիս համայնքի ղեկավարին` համայնքի անունից մասնակցել «Գորիս Ֆուտբոլ Դեվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր ժողովին: |