Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 34-րդ հոդվածներով, <<Նորմատիվ իրվական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 7, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 17-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 11-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խբագրությամբ: |