Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 63-րդ հոդվածի 3-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 8-9 կետերով, ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2011 թվականիդեկտեմբերի 29-ի«ՀայաստանիՀանրապետությանհամայնքների (բնակավայրերի) գլխավորհատակագծերիևհամակցվածտարածականպլանավորմանփաստաթղթերիմշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920 և 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում կատարվող փոփոխությունը և համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.075 հա /կադաստրային ծածկիր՝ 09-003-0336-0002/ այլ հողատեսքը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` «հասարակական կառուցապատման>> գործառնական նշանակությամբ:
- Սույն որոշման 1-ին կետով նպատակային նշանակությունը փոխելուց հետո 0.075հա հողամասը հասարակական շինություն կառուցելու նպատակով 2018 թվականին բաց դասական աճուրդով օտարել՝ 1քմ մեկնարկային գինը սահմանելով 1000 ՀՀ դրամ:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|