Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Գորիսի տարածքային բաժնի աշխատակցի 2018 թվականի նոյեմբերի 16-ի դիմումը, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ.` 1135304, կոդ. համ.` 09-003.2-1) 3-րդ հարկից (համաձայն սխեմայի) 25.8 քմ մակերեսով 2 սենյակ վարձակալությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության:
2. Տարածքի վարաձակալության վճարի չափը 1 քմ-ի համար սահմանել տարեկան 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
|