Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-84-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-32-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախգծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2021թ. բյուջեն` ա) եկամուտների գծով` 1205517,0 հազար դրամ. բ) ծախսերի գծով` 1205517,0 հազար դրամ. գ) դեֆիցիտը (պակասուրդը) և հավելուրդը` 0 դրամ: 2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1-ի: 3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի: 4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի: 5. Տալ համաձայնություն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարին կատարել ընդհանուր բյուջեի 15% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` գործառնական և տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև: |