Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի1-ին, 2-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 01.06.2006թ. թիվ 1053-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1.Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի խառը կառուցապատման գոտում գտնվող, Մ.Մաշտոցի փողոցի 146 բնակելի շենքի հարևանությամբ նախատեսել 120.0քմ հողատարածք՝ ավտոտնակներ կառուցելու համար՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:
2.Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի խառը կառուցապատման գոտում գտնվող, Մ.Խորենացու փողոցի 41 բնակելի շենքի հարևանությամբ նախատեսել 180.0քմ հողատարածք՝ ավտոտնակներ կառուցելու համար՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ: |