Այսօր: Երկուշաբթի, 20 Հունվարի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 10.
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ԱՄԱՅՆՔԻ ՇՈՒՌՆՈՒԽ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918–Ն որոշման, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրի վարչական սահմանում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերից 10.605 հա /վարելահող՝ 4.4847հա /կադաստրային ծածկագիր 09-076-0102-0001-01/, արոտավայր՝ 0.2580հա /կադաստրային ծածկագիր՝ 09-076-0102-0001-02/, ընդհանուր օգտագործման տարածք՝ 0.2509հա /կադաստրային ծածկագիր՝ 09-076-0503-0001/, վարելահող՝ 0.7071հա /կադաստրային ծածկ. 09-076-0050-0001/,  արոտավայր՝ 2.4029հա /կադաստրային ծածկ. 09-076-0050-0001/, ընդհանուր օգտագործման տարածք՝ 0.0025հա /կադաստրային ծածկ. 09-076-0504-0001/, բնակավայրերի այլ հողեր՝ 0.2730հա /կադաստրային ծածկ. 09-076-0011-0003/, պտղատու այգի՝ 1.5980հա /կադաստրային ծածկ. 09-076-0102-0001-04/, հասարակական կառուցապատման հողատարածք՝ 0.5319հա /կադաստրային ծածկ. 09-076-0011-0002/, այլ հողեր՝ 0,0960հա /կադաստրային ծածկ. 09-076-0011-0001//, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատում իրականացնելու համար։

2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.19 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner