Ղեկավարվելով <Տեղական ինքնառավարման մասին> ՀՀ օրենքի 18-րդ և 90-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 14/12 հասցեի բնակիչ Վարուժան Քյարունցի 2019 թվականի հունիսի 28-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 11, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 14/12 հասցեի բնակիչ Վարուժան Քյարունցին՝ աղջկա Արփինե Քյարունցի բուժման նպատակով, Գորիս համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:
|