Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63-րդ, 66-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետը 1. Արզումանյան փողոցի թիվ 8/3 հասցեում Գրետա Բադասյանին սեփականության իրավունքով պատկանող հասարակական շինության /առևտրի սրահ/ ընդլայնման նպատակով, շինությանը կից համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման գոտում գտնվող Արզումանյան փողոցի թիվ 8/8 հասցեի 77.4քմ հողատարածքը /ծածկագիր 09-003-0237-0042, վկայական N15022017-09-0006, տրված 15..03.2017թ./, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Գրետա Բադասյանին, 1քմ հողի գինը` 810 դրամ: 2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |