Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետը, Սիլվա Ասատրյանի 2019 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 2937 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Սյունիքի փողոց թիվ 14/գ հասցեում Սիլվա Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը հարակից Գորիս քաղաքի Սյունիքի փողոց թիվ 14/4 հասցեի /վկայական N08112019-09-0016/ բնակավայրերի խառը կառուցապատման հողերից 6,8քմ հողատարածքը օժանդակ շինություն կառուցելու նպատակով, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով, օտարել Սիլվա Ասատրյանին:
2. Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|