Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, ՙՙՔաղաքաշինության մասին՚՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 8-9 կետերի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի ՙՙՀՀ համայնքների /բնակավայրերի/ գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. մայիսի 2-ի N609-Ն ու 2010թ. մարտի 4-ի N208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին՚՚ N1920-Ն որոշման, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 15.05.2017թ. N54 դրական եզրակացության, ՀՀ էներգետիկ ենթակակառուցվածքների և բնական պաշարների նախարարության <<Բարձրավոլտ էլեկտրացանցեր>> ՓԲԸ գլխավոր տնօրենի 14.04.2017թ. թիվ 704 դիմումը և հիմք ընդունելով Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում կատարվող փոփոխությունները և համայնքի վարչական տարածքում գտնվող, <<Բարձրավոլտ էլեկտրացանցեր>> ՓԲԸ սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.10427 հեկտար, այդ թվում 0.02892 հեկտար խոտհարք /09-003-0318-0010 կադաստրային ծածկագրով/ և 0.07535 հեկտար վարելահող /09-003-0320-0037, 09-003-0320-0034, 09-003-0320-0033, 09-003-0321-0014 կադաստրային ծածկագրերով/ փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` <<էներգետիկայի օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ՝ Հրազդան ՋԷԿ-Շինուհայր ենթակայան 220կՎ օդային գծի հենասյունների կառուցման ու սպապսարկման համար: 2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին՝ ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան՝ մինչև փոփոխումը: |