Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2023 թվականի մարտի 30-ի թիվ 01/12/02174-2023 գրությունը և Գորիս համայքի ղեկավարի առաջարկությունը,
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Սանդի ձոր 1-ին թաղամաս, թիվ 2/1 հասցեի (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0335-0001-ից ) 0.0330 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտավայրը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ՝ հողատարածքի վրա առկա ինքնակամ կառուցված անասնաշենքը օրինականացնելու նպատակով:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
|