Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի բ) ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. 2021թ. բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետեության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գ. Աշոտի փողոց թիվ 30 հասցեի 123.5քմ մակերեսով շինությունը /վկայականի ծածկ. 09-003-0080-0066/ և դրանց օգտագործման ու սպասարկման համար առանձնացված 0.0166 հեկտար մակերեսով հողամասը, /աճուրդի մեկնարկային գին է՝ 3535000 /երեք միլիոն հինգ հարյուր երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 21/09 հաշվետվության (Որակավորման վկայական N ԱԳԳ 233)/: Աճուրդի հաղթողը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0166 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 1145400 /մեկ միլիոն հարյուր քառասունհինգ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ:
2. Աճուրդի և կկնաճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |