Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը և հիմք ընունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկությամբ կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- 2018թ. բաց դասական աճուրդով օտարել
- Հայաստանի Հանրապետեության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Վանքի տափ թաղամասի թիվ 25 հասցեի 320քմ մակերեսով շինությունը /վկայական N_____________, ծածկագիր / և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.22 հեկտար մակերեսով հողամասը , /աճուրդի մեկնարկային գին է՝ 650000 դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N147Գհաշվետվության (Որակավորման վկայական N ԱԳԳ 044)/: Աճուրդի հաղթողը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.22 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 1 782 000 ՀՀ դրամ:
2. Աճուրդի և կկնաճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |