Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-14-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նածագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Հաստատել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարածքի տեղական տուրքի համար գոտիավորումը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սահմանել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում 2020 թվականի տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելված 3-ի:
4. Սահմանել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ենթակայության ուսումնական հիմնարկներում 2020 թվականի կրթության վճարների դրույքաչափերը` համաձայն հավելված 4-ի: |