Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, 30-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետով, ՀՀ Կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 184-Ն որոշման թիվ 1 հավելվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը, որոշման նախագծի որոշման քվեարկության արդյունքներով, կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- 2021 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասը.
1.1 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ գյուղի 1-ին փողոց թիվ 18 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդեքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների նշանակության 561.5քմ հողատարածքը /ծածկ. 09-110-0040-0006/, գյուղմթերքների արտադրություն կազմակերպելու համար, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 250 ՀՀ դրամ:
1.2 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ գյուղի 1-ին փողոց թիվ 19 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդեքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների նշանակության 1230.7քմ հողատարածքը /ծածկ. 09-110-0040-0007/, գյուղմթերքների արտադրություն կազմակերպելու համար, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 250 ՀՀ դրամ:
1.3 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Երևանյան խճուղի թիվ 13/10 հասցեում գտնվող բնակավայրերի այլ հողեր նշանակության 600քմ հողատարածքը / ծածկ. 09-003-0220-0099/, հսարակական շինություն կառուցելու համար, 1 քմ մեկնարակայաին գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:
1.4 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գետափնյա թաղամաս թիվ 15/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 80քմ հողատարածքը /ծածկ. 09-003-0072-0050/, բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 4500 ՀՀ դրամ:
1.5 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գեներալ Կարապետյան փողոց թիվ 26/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 800քմ հողատարածքը /ծածկ. 09-003-0209-0058/, բնակելի տուն կառուցելու նպատակով 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:
1.6 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գեներալ Կարապետյան փողոց փողոց թիվ 24/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 800քմ հողատարածքը /ծածկ. 09-003-0209-0057/, բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:
1.7 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամաս թիվ 18 հողամասում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 185.7քմ հողատարածքը /ծածկ.09-003-0236-0028/ բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ: (լրացուցիչ)
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը: |