Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետը, Ֆելիքս Բախշյանի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 2923 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Ավանգարդ փողոց թիվ 19 հասցեում Ֆելիքս Բախշյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը հարակից Գորիս քաղաքի Ավանգարդ փողոց թիվ 19/1 հասցեի /վկայական N24022014-09-0038/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից 243,0քմ հողատարածքը տնամերձ հողամասի ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով, օտարել Ֆելիքս Բախշյանին:
2. Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|