Այսօր: Ուրբաթ, 17 Հունվարի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 5
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասինե ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առաջարկը՝

1. Համայձայնություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերին Սոցիալական ներդրումների և Տարածքային զարգացման ծրագրին մասնակցելու համար:
2. Ստեղծել նախաձեռնող խումբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի Սոցիալական ներդրումների և Տարածքային զարգացման ծրագրին մասնակցության հայտեր ներկայացնելու համար և հաստատել նախաձեռնող խմբի կազմը` ըստ հավելվածի:
3. Հանձնարարել նախաձեռնող խմբին՝
3.1. Նախապատրաստել ծրագրի նախնական առաջարկ,
3.2. Հայտերի նախնական ընտրությունը կատարել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից առաջարկված չափանիշներին համաձայն,
3.3. Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացքում մասնակից համայնքների բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն ծրգարի և նրա նախապատրաստման ընթացքի մասին,
3.4. Ձեռնարկել միջոցներ` ծրագրի նախապատրաստմանը բնակչութանը ներգրավելու համար,
3.5. Այնպես անել, որ բաղադրիչ ենթածրագրերը՝
ա) ուղղված լինեն մասնակից համայնքների ընդհանուր սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը.
բ) իրար լրացնեն և ուժեղացնեն:
4. Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի սոցիլական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի առաջարկները Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացնելու համար:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ


Նախագիծ կազմող ԳՈՌ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner