Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման կարգի պահանջներով, հաշվի առնելով Գևորգ Բոլյանի 12.07.2018թ. թիվ 1808 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունը, ըստ որի առաջարկվում է համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության կատեգորիայի 0,03 հեկտար /09-024-0217-0055 կադաստրային ծածկագրով/ այլ հողատեսքը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<հասարակական կառուցապատման հողեր>> գործառնական նշանակությամբ՝ հասարակական շինություն կառուցելու համար:
- Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունը, ըստ որի առաջարկվում է Գևորգ Բոլյանին սեփականության պատկանող գյուղատնտեսական նշանակության կատեգորիայի 0,101հեկտար /09-024-218-010-004 կադաստրային ծածկագրով/ այլ հողատեսքը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<բնակելի կառուցապատման հողեր>> գործառնական նշանակությամբ՝ բնակելի տուն կառուցելու համար:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|