Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի կանոններով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամաս 3/4 հասցեի բնակիչ Սևադա Տատինցյանի 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 308 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամաս 3 շենք, թիվ 4 հասցեի 152,8քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (վկ. N24052022-09-0036) սեփականության իրավունքով անհատույց նվիրատվության կարգով օտարել (նվիրել) Սևադա Տատինցյանին, Սերգեյ Տատինցյանին և Արմիդա Սարգսյանին։
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|