Այսօր: Ուրբաթ, 17 Հունվարի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 06
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ «ՀԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՏԱԳԱ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիների դիմում-խնդրանքները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 10, դեմ 0, ձեռնպահ՝0

1. Տալ հավանություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Հին Խնձորեսկ» պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտու տարածքում գործող չորս հանգստի գոտիների հետագա շահագործմանը և պահպանմանը՝ հաշվի առնելով տեղական տնտեսավարողների կողմից դրանց երկարատև տարիների շահագործումն ու այդ գոտիների անհրաժեշտությունը զբոսաշրջիկների քաղաքակիրթ սպասարկման համար:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին՝ լիազորությունների շրջանակներում ՀՀ ԿԳՄՍ նախարարության քննարկմանն ու համաձայնեցմանը ներկայացնել այդ տարածքների հետագա զարգացման ծրագրերը, տնտեսավարող սուբյեկտների կողմից տնտեսական գործունեության ծավալման ու տարածքների վարձակալության առաջարկները:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner