Այսօր: Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 10
 
Համար 10Ամսաթիվ 25/11/2011 12:00
Վարող ՆԵԼՍՈՆ ՈՍԿԱՆՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՏԻԳՐԱՆ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ, ԳԱԳԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԽԻԿԱՐ ՄԻՐԶՈՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ, ԵՐՎԱՆԴ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցության մասին
Բովանդակություն *

Ս/թ. նոյեմբերի 25-ին Գորիսի քաղաքապետարանում համայնքի ղեկավար Ն. Ոսկանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց համայնքի խնդիրներին վերաբերվող, հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր:Մասնավորապես, քաղաքապետը ուշադրություն դարձրեց 2012-2022թթ. համայնքի ռազմավարության ծրագրին և հանձնարարեց.

1. Մինչև ս/թ նոյեմբերի 29-ը ներկայացնել առաջարկություններ յուրաքանչյուրի կողմից համակարգվող ոլորտի խնդիրների վերաբերյալ:Միաժամանակ համայնքի ռազմավարությունը քննարկել կազմակերպություններում և համայնքային խորհրդում:

2. Քննարկվեց 2012թ-ի համայնքի բյուջեի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները և հանձնարարվեց քաղաքապետարանի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հ. Հովհաննիսյանին մինչև ս/թ դեկտեմբերի 5-ը ներկայացնել բյուջեի նախագիծը` հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները: Միաժամանակ հանձնարարվեց բյուջեի նախագիծը ներկայացնել մշտական հանձնաժողովի քննարկմանը:

3. Քննարկվեց նաև նոր տարվա միջոցառումների անցկացման հարցը և հանձնարարվեց Հարություն Հովհաննիսյանին 10օրյա ժամկետում ներկայացնելու միջոցառումների անցկացման ծրագիր և դրա հետ կապված ֆինանսական ծախսերը:

4. Ամանորի տոնածառի ձեռքբերման, տեղեդրման աշխատանքները իրականացնելու համար հանձնարարվեց Տ. Բարխուդարյանին և Խ. Միրզոյանին ներկայացնել առաջարկ:

5. Հանձնարարություն եղավ նաև քաղաքապետի տեղակալ` Տ Բարխուդարյանին և ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հ. Հովհաննիսյանին` մեկ շաբաթվա ժամկետում  առաջարկ ներկայացնել 2012թ-ին ներքին ցանցի սպասարկման և համակարգման վերաբերյալ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner