Բովանդակություն * | Ներկայացվեցին նախորդ շաբաթվա ընթացքում հանձնարարված աշխատանքները: Փոխքաղաքապետ Տիգրան Բարխուդարյանը հանգամանալից ներկայացրեց «Գորիստնտ» ՓԲԸ-ի հետ հանձնարարված ժամանակաընթացքում կատարած աշխատանքները: Մասնավորապես, 180 պայմանագիր է կնքվել իրավաբանական անձանց հետ, իսկ բազմաբնակարան շենքերի և ղբահանության հետ կապված դեռևս ճշտումներ պետք է կատարվեն: Աշխատակազմի գլխավոր մասնագետ Արմինե Հովակիմյանը ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացիք աշխատանքները: Տեղեկացրեց նաև, որ մարտի 2-ին կրթական բարեփոխումների վերաբերյալ նախակրթարաններում դսընթացներ են կազմակերպվելու: Ֆին.տնտ և եկամ. հավաք. բաժնի պետ Հ. Հովհաննիսյանը նշեց, որ Տուրքերի ռումով տաքսի վարողներին հիշեցումներ ուղարկվել է, իսկ գովազդի հետ կապված խնդիր կա, կա բազա, բայց տեղական գովազդների հետ ճշտումներ պետք է արվեն: Քաղաքապետ Ն. Ոսկանյանը վերջում ամփոփեց խորհրդակցության ընթացքում վեր հանված հարցերը: |