|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 հունիսի 2017 թվականի N 29-Ա |
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարություն 2001 թվականի ապրիլի 12-ի <<Պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին>> N 286 որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցութային կարգով՝ վարձակալության իրավունքով, տրամադրել օգտագործման: 2. Սահմանել հողամասերի վարձակալության վճարի մեկնարկային գները` համաձայն հավելվածի:
|
Կողմ -8 ԱԿԼՈՒՆՑ ՌՈՒՍՏԱՄ ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|