Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի 3-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշուման 1-ին կետի 4) ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ. ենթակետով, հիմք ընդունելով Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 23-ի թիվ 71-Ա որոշումը և Հրանտ Կարապետյանի 2025 թվականի հունիսի 13-ի դիմում-խնդրանքը
- Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի թիվ 6/28/1 հասցեում Հրանտ Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի ընդլայնման համար, հողամասին կից գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0,00015հա (կադաստրային ծածկ. 09-003-0072-0052) բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Հրանտ Կարապետյանին 6700 (վեց հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
- Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|